Khatchin Mod
by Bishop Torkom Donoyan on December 30, 2017 in Hayr Torkom
Երբ սէրն իմ սառել էր ու բեռս ծանր էր,
Անիմաստ էր իմ կեանքը դարձել,
Մեղքերով իմ եկայ,
Խաչեալի ոտքն ընկայ,
Եւ այստեղ ինձ վրայ լոյս ծագեց :
Խաչին մօտ, Խաչին մօտ,
Ծագեց լոյս առաւօտ,
Ես գտայ մեղքերիս թողութիւն,
Ո՜հ ինչ քաղցր նայուածք,
Ինձ նոր կեանք է տրուած,
Քեզանով եմ միայն ես փրկուած:
Երբ հոգով կոյր էի, ինձ անմեղ կարծեցի,
Եւ չէի վախենում ես մահից,
Եւ այն ժամ ես ընկայ
Խաչեալի ոտքի տակ,
Եւ այնտեղ փրկուեցի խաւարից:
Խաչին մօտ, Խաչին մօտ,
Ծագեց լոյս առաւօտ,
Ես գտայ մեղքերիս թողութիւն,
Ո՜հ ինչ քաղցր նայուածք,
Ինձ նոր կեանք է տրուած,
Քեզանով եմ միայն ես փրկուած:
Մութ-խաւարն է անցել, լոյս-արեւ է ծագել,
Ես նայում եմ հիմա իմ Փրկչին,
Ես տեսայ քեզ Յիսուս,
Տուեցիր ինձ մեծ յոյս,
Խաչին մօտ կեանք գտաւ իմ հոգին:
Խաչին մօտ, Խաչին մօտ,
Ծագեց լոյս առաւօտ,
Ես գտայ մեղքերիս թողութիւն,
Ո՜հ ինչ քաղցր նայուածք,
Ինձ նոր կեանք է տրուած,
Քեզանով եմ միայն ես փրկուած: